Տաք-տաք շարֆեր՝ մեր ձեռքերով
Քանի որ աշունն ավարտին է մոտենում, կիրակնօրյա մեր միջոցառումների շարքում կպատրաստվենք նաեւ ցրտաշունչ ձմռանը: Առաջարկում ենք միասին գործել տաք-տաք շարֆեր ինքներս մեր կամ ընկերների ու հարազատների համար: Ի դեպ, տարիքային սահմանափակում չենք դնում, երեխաներին կարող են միանալ նաեւ մայրիկներ, քույրիկներ կամ այլ մեծահասակներ, ովքեր իրենց ձեռքերով շարֆ գործելու ցանկությոուն ունեն:
Վարպետության դասի ընթացքում մեր Մարիանան երեխաներին եւ մեծերին կփոխանցի գործելու իր հմտությունները. մասնավորապես, կսովորենք, թե ինչպես է հնարավոր առանց շյուղերի կամ այլ օգնող գործիքների, միայն մեր արմունկների եւ ձեռքերի օգնությամբ շարֆեր ստանալ: Այս հմտությունը կիրառելով դասի ավարտին մեզ հետ կտանենք պատրաստի շարֆ :)
Մասնակցել կարող են 7 տարեկան եւ բարձր երեխաները եւ մեծահասակները: Յուրաքանչյուրի համար մասնակցության արժեքը 3500դրամ է, որը ներառում է բոլոր անհրաժեշտ նյութերը:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Կհանդիպենք կիրակի՝ 14:00-ին:
