Catalogue. Grigor Khachatryan / Im-potences: Power against Love
Արտ Բազիսը, Գրիգոր Խաչատրյանը եւ Նազարեթ Կարոյանը նոյեմբերի 25-ին, 18:00-ին, ուրախ են Ձեզ հրավիրել Գրիգոր Խաչատրյանի «Ան-Զորություններ. իշխանություն ընդդեմ սիրո» ցուցահանդեսի (փետրվարի 29-մարտի 30, 2016) առիթով հրատարակված կատալոգի շնորհանդեսին, որը տեղի կունենա Ժամանակակից արվեստի ինստիտուտում:
Ցուցահանդես անելու՝ Գրիգոր Խաչատրյանին ուղղված առաջարկը Արտ Բազիսում ծնվել էր Էլեկտրիկ Երեւանի շշմեցնող ազդեցության տակ։ Անցնելով կուրատորական վերապատվիրակումների շղթայով՝ այն ի վերջո թանձրացավ Նազարեթ Կարոյանի հղացքում։
Սրանում արձանագրվեցին այդ շղթայով անցած զգացական ներհակ հոսքերի, (ուզել-չուզելու, սիրել-չսիրելու, իմանալ-չիմանալու, կարողանալ-չկարողանալու, անել-չանելու, լինել-չլինելու եւ այլն) բախումն ու փոխչեզոքացումը (Ան-Զորություննները)։
Կատալոգի հրատարակությունը՝ մինչ տպարան հասելը եւս անցավ նման մի շղթայով։ ժամանակային առումով տեւեց շուրջ մեկ տարի՝ ցուցահանդեսի հղացքի առաջացման պահից հաշված։ Շնորհանդեսի օրը պատահականորեն համընկնում է այդ օրվան։
Հ.Գ. Օրվա ցուրտը խնդրում ենք անտեսել, կլինեն տաք խմիչքներ ու խարույկ:
