Այլ
Տեսլա. բարձր լարում
Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ս.թ. նոյեմբերի 24-ին` ժամը 14:30 ֆակուլտետի 121 լսարանում կազմակերպում է «Տեսլա. բարձր լարում» խորագրով սեմինար-քննարկումը: Ներկայացվելու է հայտնի գիտնական Նիկոլա Տեսլայի գաղափարը՝ մեծ հեռավորությունների վրա հոսանք հաղորդելու հետ կապված: Սեմինարին հաջորդելու է նաև փորձի ցուցադրություն:
Միջոցառումը կվարի 2-րդ կուրսի ուսանող Հրանտ Թոփչյանը:
