Այլ
Գրքի շնորհանդես ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Սամվել Պողոսյանի «Գրիգոր Նարեկացու «Հավատարմատը» գրքի շնորհանդեսը:
Սամվել Պողոսյանի «Գրիգոր Նարեկացու «Հավատարմատը» գրքի ուսումնասիրությունը նվիրված է 10-րդ դարի հանճարեղ բանաստեղծ և փիլիսոփա, տիեզերական վարդապետ Գրիգոր Նարեկացու դավանանքին:
Հեղինակը զարգացնում է այն տեսակետը, որ «Հավատարմատ» վերնագրով երկը Գրիգոր Նարեկացու «Մատյանի» վիճելի գլուխների ամբողջությունն է, որը գրվել է 987 թվականին Արգինայի ժողովում՝ իր ուղղադավանությունը ներկայացնելու և հիմնավորելու նպատակով:
Մուտքն ազատ է:
