Վոկալ երաժշտության երեկո
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա վոկալ երաժշտության երեկո՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սուսաննա Մարտիրոսյանի ուսանողների մասնակցությամբ:
Դասական երգեցողությամբ հանդես կգան պրոֆեսորի ուսանողները:
Կհնչեն հայ և ռուս կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններից:
Մուտքն ազատ է: