Այլ
Հիշատակի երեկո ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Արծաթե դար» խորագիրը կրող հիշատակի երեկոն:
Միջոցառումը նվիրված է ականավոր գրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, հրապարակախոս և հասարակական գործիչ Միքայել Շաթիրյանի 100-ամյակին:
Հիշատակի երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև «Արծաթե դար» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանն իրենց ելույթներով կներկայանան Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, պատմաբան Հայկ Դեմոյանը:
Մուտքն ազատ է:
