Կինո
Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:
«Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած մարդկանց մասին է:
Ժանր՝ մելոդրամա
Թվական՝ 2001
Երեկոյի հատուկ հյուրը կլինի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը, ով կխոսի ֆիլմի ստեղծման մասին:
Մուտքն ազատ է:
