Համերգ
Եղիշե Չարենցի հիշատակի օր
Նոյեմբերի 27-ը մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակի օրն է: Այդ օրը, ժամը 12:00-ին տուն-թանգարանը և չարենցասեր հասարակայնությունը նշելու են Չարենցի մահվան տարելիցը հուշահամալիրի մոտ:
Չարենցի տուն-թանգարանն այդ առթիվ կազմակերպել է ցուցահանդես, որը կբացվի հուշահամալիրի մոտ տեղի ունեցած հարգանքի տուրքի արարողությունից հետո՝ ժամը 14:00-ին:
Կներկայացվեն Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում պահպանվող բնագրերը:
Ցուցահանդեսը կուղեկցվի <<Վիշապ>> անսամբլի կատարումներով:
