Համերգ ցուցահանդես ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 5-ին` ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Ոսկե հատիկ» խորագիրը կրող համերգային երեկոն, որը նվիրված է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան հատուկ կարիքներ ունեցող երեխաներ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից, նաև` Երևանի գիշերօթիկ հատուկ դպրոցների և երեխաների խնամքի կենտրոնների սաները (թիվ 2, 6, 8, 14, 15 դպրոցներ)։
Համերգը կազմակերպվում է «Նարեկացի» արվեստի միության և Արարատյան Հայրապետական թեմի ջանքերով:
Միջոցառման օրը սրահում կցուցադրվեն նաև այդ դպրոցների սաների ձեռքի աշխատանքներից:
Համերգային երեկոյին իրենց մասնակցությունը կցուցաբերեն թույլ լսող կամ խուլ երեխաներ, ովքեր հանդես կգան մնջախաղով և կերգեն ժեստերի լեզվով, թույլ տեսնող կամ կույր երեխաները ելույթ կունենան պարով, կիթառով և երգով, հենաշարժողական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները կցուցադրեն խամաճիկների ներկայացումը, ինչպես նաև կլինեն միջոցառման համար նախատեսված այլ համարներ:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառման նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաներին, օգնել նրանց ներկայանալ ու հնարավորություն ստանալ զարգացնել և մշակել երգելու, պարելու, որպես դերասան հանդես գալու և այլ հմտություններ։
Մուտքն ազատ է:
