Կինոդիտում․ Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19։30-ին, համեցե՛ք ԷՕՆ միասին նշելու ձմեռվա առաջին օրը, դիտելու օսկարակիր և պարզապես մի շատ գեղեցիկ ֆիլմ՝ «Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը»։
Ֆիլմը ներկայացնում է լեգենդար դռնապան Գուստավի և նրա երիտասարդ ընկերոջ՝ հյուրանոցի ծառայող Զերո Մուստաֆայի զարմանալի արկածները: Հերոսները հայտնվում են մի քանի իրադարձությունների կենտրոնում՝ Վերածննդի ժամանակաշրջանի թանկարժեք նկարի թալան և փնտրտուք, հարուստ ընտանիքի ժառանգության համար պայքար և դրամատիկ փոփոխություններ Եվրոպայում 20-րդ դարի երկու արյունահեղ պատերազմների միջև:
Տևողություն՝ 100 րոպե:
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
