«Մարդուկ-Ջարդուկը»
Ամանորին ընդառաջ` Օլօլօ տիկնիկային թատրոնը ներկայացնում է Ամադեյ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը» ինտերակտիվ հեքիաթ-ներկայացումը:
Ներկայացման ընթացքում միասին կզարդարենք փոքրիկ Մարիի տոնածառը, կօգնենք Մարդուկ-Ջարդուկին հաղթել բազմագլուխ մկանը, միասին կիմանանք, թե ինչպես գեղեցիկ արքայազնը դարձավ ջարդուկ: Նախագիծը ինտերակտիվ է. երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները:
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 3-8 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեր սրահը սահմանափակ տեղեր ունի, հետեւաբար նախնական գրանցումը պարտադիր է: Ներկայացման մուտքը 1000դրամ է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար, եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 1500դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43, Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Կհանդիպենք կիրակի` 12:00-ին, ՏաՏայում