Photo Exhibition Gyumri Today
Գյումրին հնուց եղել է մշակութային և արդյունաբերական կենտրոն ոչ միայն Հայաստանի այլ նաև տարածաշրջանի համար։ Գյումրին այն եզակի եթե ոչ միակ քաղաքն է որը պահպանել է 19-րդ դարի շունչը, ճարտարապետությունը։ Քաղաքը լի է հին և արժեքավոր շենքերով, որոնք ցավոք 1988 թվականից հետո գրեթե չեն վերականգնվել։ Լուսանկարներում կարող եք տեսնել գեղեցիկ, յուրօրինակ Գյումրին որտեղ կարծես ժամանակը կանգ է առել։ Քայլելով փողոցներով և նայելով այդ գեղեցիկ բայց լքված շենքերին շատ բևեռային զգացողություններ են առաջանում՝ մի կողմից հիացմունք իսկ մյուս կողմից ափսոսանք։ Ցուցահանդեսի նպատակն է ևս մեկ անգամ ուշադրություն գրավել խնդրի շուրջ, ցուցադրելով քաղաքի հայտնի և անհայտ անկյունները։
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում կբացվի լուսանկարիչ Բեռտա Մարտիրոսյանի «Գյումրին այսօր» խորագրով անհատական ցուցահանդեսը, որին ներկա են լինելու նաև սիրված, անվանի արվեստագետներ։ Ցուցահանդեսը հովանավորում են դերասան Մկրտիչ Արզումանյանը և նկարչուհի Լյուսի Աբդալյանը։
Աջակից՝ Երիտասարդ ստեղծագործողների միություն։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ