Թրեյնինգ «Մարմնի լեզուն։ Ստի մարմնական նշանները»
Մարմնի լեզուն հասկանալը անհրաժեշտություն է, եթե ցանկանում ենք հասկանալ շրջապատողներին և արդյունավետորեն շփվել։ Դատեք ինքներդ․ շփման ընթացքում ինֆորմացիայի 65-93%-ը մենք ստանում ենք զրուցակցի մարմնական ազդանշաններով(հայացքներ, դիմախաղ, ժեստեր, կեցվածքներ, քայլվածք)։
Թրեյնինգի ընթացքում դուք․
•կիմանաք, թե ինչ ասել է հաղորդակցման արդյունավետություն և ինչն է խանգարում մարդկանց հասկանալ զրուցակիցներին,
•կպարզեք, թե ներկայում որքանով եք կարողանում հասկանալ զրուցակիցների մարմնի լեզուն,
•կսովորեք մարմնի ազդանշանները վերծանելու սկզբունքները,
•կիմանաք, թե ինչպես զարգացնել մարմնի լեզուն հասկանալու կարողությունը,
•կսովորեք բազմաթիվ ժեստերի, կեցվածքների, հայացքների նշանակությունը,
•կիմանաք ստի մարմնական դրսևորումները։
Թրեյնինգի ընթացքում կօգտագործվեն կենդանի տեսանկարահանումների նյութեր։
Թրեյնինգը վարում է հոգեբան Հրաչյա Ամիրյանը(21 գրքերի հեղինակ, թրեյնինգների վարման ավելի քան 18 տարվա փորձ)։
_____________________________
Մասնակիցները կստանան թրեյնինգի նյութերի ամբողջական փաթեթը։
Օրերը` 30.11 (չորեքշաբթի), 01.12 (հինգշաբթի)
Ժամերը 19։00-21։30
Արժեքը 2800 դրամ (ներառյալ հյուրասիրությունը)։
Մասնակցության համար նախապես գրանցվելը պարտադիր է։
Ուշադրություն, տեղերը սահմանափակ են։ Կմասնակցեն միայն առաջին 30 գրանցվողները։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.