Change Management Master Classes: Friedrich Glasl
2016 թվականի վերջին Master Class-ը Հայաստանում «Թրիգոն« զարգացման խորհրդատվական ընկերության համահիմնադիր Դր. Դր Գլազլի կողմից:
Դեկտեմբերի 13-ին ժամը 19:00-ին «Կոնգրես» հյուրանոցում կկայանա հանդիպում-սեմինար Ֆրիդրիխ Գլազլի մատուցմամբ:
Դեկտեմբերի 14-15-ին Ֆրիդրիխ Գլազլը կանցկացնի իր հայտնի վարպետության դասերը՝ «Փարիզ» հյուրանոցում:
Վարպետաց դասերի մանրամասն նկարագրություն
Ի՞նչ ենք առաջարկում
Հաշվի առնելով ժամանակի մարտահրավերները, տնտեսական առանձնահատուկ դրսևորումները, ինչպես նաև կազմակերպությունների զարգացման և ճգնաժամերի կառավարման յուրահատկություններն ու նմանությունները, և ի վերջո փոփոխությունների կառավարման առանձնահատուկ մոտեցումները երկրի զարգացման ենթատեքստում` առաջարկում ենք.
• ծանոթանալ կազմակերպությունների զարգացման, փոփոխությունների և ճգնաժամերի կառավարման միջազգային հաջողված ու տեղայնացված մոդելներին,
• ներկայացնել կազմակերպությունների դիագնոստիկայի գործիքները, որոնք կբացահայտեն առաջին հայացքից պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր խնդիրներ,
• ցույց տալ մարդկային ռեսուրսի մոտիվացիայի կարևոր տեխնիկաները, որոնք կազդեն արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կազմակերպության զարգացման վրա,
Ի՞նչ կտանեք ձեզ հետ
•Կիմանաք փոփոխությունների կառավարման մասին, կտաք բնութագրիչ սահմանումներ:
•Կիմանաք կազմակերպությունների զարգացման մասին: Կկարողանաք բացատրել վերջինիս և փոփոխությունների կառավարման կապը:
•Կիմանաք փոփոխությունների կառավարման գործընթացների մասին: Կկարողանաք ներկայացնել գործիքներից մեկը: Կփորձենք հետագայում միասին ներդնել այն ձեր ընկերությունում:
•Կիմանաք կազմակերպության զարգացման և ճգնաժամային փուլերի մասին: Կկարողանաք ներկայացնել տեսություններից մեկը: Կփորձենք հետագայում միասին ներդնել այն ձեր ընկերությունում:
•Կիմանաք կազմակերպութան կենսագործունեության տարրերի մասին: Կկարողանաք ներկայացնել մեթոդներից մեկը: Կփորձենք հետագայում միասին ներդնել այն ձեր ընկերությունում:
* ինչպես նաև սթարթափերի զարգացման առանձնահատկությունները:
Ու՞մ համար է այս վարպետաց դասը
•Զարգացման գծով պատասխանատուներ, կամ նմանատիպ բաժինների ղեկավարներ,
•ՄՌԿ, մարկետինգի, վաճառքի, արտադրության մենեջերների,
•Փոքր, միջին և խոշոր ընկերությունների սեփականատերերի, բաժներտերերի, ղեկավարման վերին օղակի ներկայացուցիչների, կառավարման միջին օղակի ներկայացուցիչների:
* ինչպես նաև ուսանողներ, երիտասարդներ, տարբեր կառույցների աշխատակիցներ:
Ի՞նչ թեմաներ ենք շոշափվելու
•Երկակի ռազմավարություն. գործիքներ ճգնաժամերի համար
•Ճգնաժամերի կառավարման մեջ պրոցեսների պաթոլոգիաները
•Կազմակերպության զարգացման 7 հիմնարար պրոցեսները
•Կոնսենսուս անցանկալի ապագայի փոխարեն
•Փոփոխությունների կառավարում. գիտագործնական սահմանում
•Փոխությունների կառավարման պրոցեսները
•U պրոցեդուրա (գործիք)
•Կազմակերպությունների զարգացման փուլերը
•Կոնֆլիկտների սրման դինամիկան
•Սոցիալական կոնֆլիկտներում հոգեբանական ֆունկցիաների սահմանափակումները
•Միջամտությունների մեթոդները
•Մեդիացիայի կանոնները
*ինչպես նաև սթարթափ ընկերությունում հաճախ հանդիպող երևույթները: