ԿամավորՈւթույն ծնունդ․ double party
Դեկտեմբերի 8-ին LOFT-ը դառնում է 2 տարեկան: Սա նշանակում է, որ Մոսկովյան փողոցի թաքուն հասցեներից մեկում մի դուռ ամբողջ 731 օր չի փակվել, մի թիմ 731 օր ապրել է՝ հանուն ընդհանուր գաղափարի և 731 օր մեզ ժպտացել ու մոտիվացրել է մի քանի հազար «դու»։ ։)
Այս ամենը, իհարկե, նշել է պետք, բայց սպասեք․․․
Մեր տարեդարձից բացի, Դեկտեմբերը նշանավորվում է նաև մեկ այլ, հետաքրքիր օրով․ Դեկտեմբերի 5-ին ամբողջ աշխարհում նշվում է կամավորների միջազգային օրը։ Եվ քանի որ LOFT-ը բազմիցս է առիթ ունեցել իր հարկի տակ հյուրընկալելու ամենատարբեր, խոշոր և փոքր նախագծերի կամավորների ու դարձել է այդ պատրաստակամ երիտասարդների երկրորդ տունը, առաջարկում ենք միացնել այս երկու տոները և Դեկտեմբերի 11-ին double party անել։
Ովքե՞ր կարող են մասնակցել Party-ինն՝
-նրանք, ովքեր երբևէ մասնակցել են LOFT-ի կազմակերպած իրադարձություններին՝ որպես կամավոր
-ովքեր ունեն որևէ նախագծից ստացած հավաստագիր կամ շնորհակալագիր
-նրանք, ում համար կբարեխոսեն LOFT-ի «վստահված անձիք» :D
-և բոլոր այն մարդիկ, ովքեր թեև ինչ-ինչ պատճառով երբևէ կամավորություն չեն արել, բայց պատրաստ են հենց հիմա ինչ-որ բարի գործ անել ու դա ներկայացնել մեզ՝ վիդեո/ֆոտո տարբերակով
Իսկ նրանք, ովքեր ոչ կամավորություն են արել, ոչ էլ ուզում են բարի գործ անել, կարող են մասնակցել մեր party-ին՝ վճարելով 3000 դրամ մուտքավճար, որը մենք, իհարկե կօգտագործենք որևէ լավ գործ անելու համար։
Մեր #ԿամավորՈւթույնծնունդ #DoubleParty-ն ենթադրում է համեղ հյուրասիրություն և հագեցած ժամանց, որի մասին առավել մանրամասն կպատմենք շուտով։
Երեկոյի ընթացքում մեզ հետ է լինելու DJ Greg-ը․ այնպես որ պատրաստվեք մի լա՜վ պարելու։
Մուտքը՝ հավաստագրերով, ծանոթով, հրավիրատոմսով, բարի գործ արած ու անվճար կամ 3000 դրամով։ ։)
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։