Քայլ գծից անդին / A Step Beyond the Line
Արվեստի և մշակությաին ուսումնասիրությունների լաբրատորիան՝ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ հրավիրում են իսպանացի արվեստագետ Արիադնա Գարսիա Չասի ՛՛Քայլ (սահմանա)գծից դուրս՛՛ նախագծի ցուցադրությանը
Արիադնա Գարսիա Չասի ՛՛Քայլ գծից անդին՛՛ նախագիծը թվով երկրորդն է՝ իրագործված Հայաստանում: 2015-ին նա հանրայնորեն ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որի հիմքում մշակութային կարծրատիպերի կազմաքանդման գործընթացն էր կոլեկտիվ պրակտիկաների միջնորդավորությամբ՝ հանդիսատեսը այդ կազմաքանդման ակտիվ մասնակիցը դարձավ:
Այս նոր նախագծում տեղ գտած խնդիրների ներկայացման ձևը կարելի է անվանել ՛անհատական նիհիլիզմի՛ ժեստ: Առաջին հայացքից կթվա, թե նախագծի մաս կազմող ծավալուն վիդեոինստալացիայի պատկերայնության զգալի մասը անմեղորեն չեզոք է և գեղագիտականորեն գեղեցիկ: Չնայած նրան, որ ավանդական արվեստը սպասարկող հաճելի այդ ՛՛քերականության՛՛ հաղթահարման փորձը նույնպես ունի իր պատկերային նշանագրությունը նախագծում, այնուամենայնիվ, ազգային, մշակույթային և կնոջ ինքնություններին վերաբերող ավանդական ներկայացման խորհրդանիշները խտորեն վերիվարում են վիդեոաշխատանքներից մեկում՝ ավանդական նռերի, կամ բնության բարիքների-ծաղիկների տեսքով: Դա ոչ թե կրավորական բնության հետ նույնացված կնոջ մասին կարծրատիպերի քննադատության չեզոքացման փորձ է, այլ հաստատուն այդ կարծրատիպերի վերաներկայացում արվեստային նոր ձևաչափով՝ կարծրատիպեր, որոնք սարքվում և շրջանառվում են Հայաստանում իբրև նվիրագործված խորհրդանիշներ, ազգային-մշակութային ներկայացման հավաստի բաղադրիչներ:
Արվեստագետին հուզող սահմանափակումների, նյութական և երևակայական (սահմանա)գծերի խնդիրները մղեցին նրան Լեռնային Ղարաբաղ` արվեստագետը շաբաթներ շարունակ ապրել, հետազոտել, նկարահանել և հարցազրույցներ է իրականացրել Ղարաբաղի զինվորական կայազորերում, սահմանամերձ գյուղերում, բազմաթիվ այլ տեղանքներում: Սահմանագծերի հարցը պատմականից, աշխարհագրականից, նույնիսկ աշխարհաքաղաքականից անդին դարձավ նրա համար իմացաբանական ջանքի նոր առարկա, որի կենտրոնում հայտնվեց կնոջ սուբյեկտիվության վերասահմանման, վերանայման խնդիրը. ՛՛Երբ մղվեցի դեպի Հայաստան և Լեռնային Ղարաբ ՛՛սահմանի՛՛ հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու միտումով` չէի սպասի, որ նյութական սահմանագծի կորը կբերի ինձ կանանց մոտ, ու ես կբախվեմ նրանց հնազանդ լռությանը, կույր կրավորականությանը, պատերազմական մեծանուն հերոսների շարքում նրանց ՛՛անսահման՛՛ բացակայությանը՝ հիմնականում տանը, հանրայինի կողմից մերժված, միայնակ, կամ լքված, սահմանի մոտ սպասելիս, բայց միևնույն ժամանակ իբրև կյանքը շարունակող, ծնող, սնող շարժիչ...՛՛:
Կնոջը պարտադրվող սեռադերային մոդելները, նրան սահմանափակող, կաղապարող ՛՛սահմանագծերն՛՛ արվեստագետը ջանում է ցուցադրել իր սեփական մարմնի միջոցով ՝ մի տեսակ էսենցիալիստական մոտեցում, որտեղ բոլոր կանայք միավորվում են կանացիին ներհատուկ մի էությունում: Սակայն դա կանանց հետ վերամիավորվելու, նրանց սոլիդարություն հայտնելու ճիգ է, գուցեև անիրատեսական՝ բոլորի հետ չես միավորվի, բայց շատ ցանկալի: Առհասարակ, հաղորդակցության թեմատիկան կենտրոնականներից է Արիադնա Չասի գրեթե բոլոր աշխատանքներում:
Նախագծում վիդեոշարքերի հետ համադրված առարկայական ինստալացիան՝ Բրայլի կույրերի այբուբենի հնարքն օգտագործող տեքստերի շարքը լի է, ըստ արվեստագետի, բռնության, կնոջ մարմնի ծայրահեղ օբյեկտայնացման մասին բառապաշարով: Սակայն ամենատես հանդիսատեսը չի կարող դրանք ընթեռնել, և այդ արգելքը նշանավորում է նման տիպի տեքստերից հրաժարում կամ այլաշրջում: ֆեմինիստական դիսկուրսներում հաճախ հանդիպվող կանացի լռության, համրության մասին եզրին ավելանում է կնոջ կողմից ՛՛կուրորեն՛՛ ենթարկվելու ալյուզիան, բայց վերը նշված անընթեռնելի տեքստերը բառի բուն իմաստով ՛՛լույս՛՛ են արձակում՝ նոր, ուրիշ գիտելիքի, կամ Ուրիշի մասին գիտելիքի լույս: Արվեստագետը հաճույքով հավատում է որ այն՛ ավանդական ՛՛մութ՛՛ տեքստերի պաթոսը կուրացնող մի բան է..
Արիադնան խոստովանում է, որ դեռ փնտրում է նվիրագործված հայրիշխանական իմպերատիվներից, սահմանա(գծված)դրված կոնվենցիաներից դուրս պրծնելու ձևերը, ջանում է հայտնաբերել ընդիմանալու իր հնարավորությունների ներքին սահմանները, ինչը, կարծես, կտեսնենք հաջորդիվ՝ իր նոր նախագծերում:
նախագծի համադրող՝ Սուսաննա Գյուլամիրյան
------------------------------------------
Արիադնա Գարսիա Չասը ուսանել է Մադրիդի Միջազգային եւ Կարլոս III համալսարանների ՛՛Լսա-տեսողական հաղորդակցություն՛՛ բաժինեերում (Instituto Internacional de Madrid, Universidad Carlos III de Madrid, " Audio-Visual Communication"), 2007-2011: Ուսումնասիրել է նաև ՛՛Արվեստի պատմություն՛՛ Մադրիդի Հեռակա կրթության ազգային համալսարանում, 2009-2014 (Universidad Nacional de Educación a Distancia): Արիադնան իր երկու մագիստրոսական թեզերը պաշտպանել է Վիգոյի համալսրանում, 2013 (Universidade da Vigo) եւ Մադրիդում տեղակայված Դիզայնի Եվրոպական համալսարանում, ՛՛Սցենոգրաֆիա") , 2014 (Instituto Europeo di Design, ՛Scenography՛):
Արիադնա Չասը ապրում եւ ստեղծագործում է Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում (Իսպանիա):
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Բրեմենյան Երաժիշտները
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Cocomelon Mega Show
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.: