Այլ
Շանթ Հարությունյան «Անհատական հեղափոխություն» գրքի և Եղիշե Պետրոսյանի « Հաց բերողը» տեսասկավառակի վաճառք
Դեկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, Խնկո Ապոր գրադարանում տեղի է ունենալու Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի ցուցահանդես-վաճառքը, Լևոն Ղարիբյանի «Մարդ մնալու միակ ճամփան» բանաստեղծությունների ժողովածուն: Նաև Եղիշե Պետրոսյանի «Հաց բերողը» տեսասկավառակի վաճառքը, որը նվիրված է Արթուր Սարգսյանին:
Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի «Ազատություն և հայրենիք» բարեգործական հիմնադրամին, որի շնորհիվ գումարը կփոխանցվի Հայաստանում առկա քաղբանտարկյալների և քաղհալածյալների ընտանիքներին:
