Կենդանի գրադարան
Եթե դեռ մտածում ես, թե ինչ նոր գիրք կարդաս, ապա սիրով հրավիրում ենք ընթերցելու մեր «Կենդանի գրադարանի» գրքերը: Կենդանի, որովհետև մեր գրադարանի «գրքերը» կենդանի, իրական մարդիկ են, ովքեր պատրաստ են պատմել իրենց անձնական փորձառության, արկածների, պատմությունների, Հայաստանի հետ ունեցած մշակութային տարբերությունների մասին: Ի՞նչ տարբերությունների: Մեր «գրքերը» օտարեկրացի երիտասարդներ են, ովքեր այժմ EVS (Եվրոպական կամավորական ծրագիր) են անում և ապրում են Հայաստանում:
Որտե՞ղ կարդալ այս գրքերը: Դեկտեմբերի 13-ին ժամը 18.00-ից սկսած գալիս եք մեր գրադարան, որը գտնվում է Նալբանդյան 29-ը հասցեում: Գրանցվում, ծանոթանում եք մեր գրքերի ցանկին, և եթե գիրքն ազատ է, սկսում եք ընթերցանությունը:
Ինչպե՞ս կարդալ այս գրքերը: «Գիքրը վերցնելուց» հետո նստում եք ձեր ընտրած «գրքի» դիմաց և սկսում հարցեր տալ՝ ելնելով գրքի վերնագրից, երկխոսության մեջ եք մտնում, իմանում «գրքի» պատմությունը: Յուրաքանչյուր գրքի համար ունեք առավելագույնը 15 րոպե ժամանակ:
Իսկ ի՞նչ գրքեր ենք ձեզ առաջարկում: Այս անգամ առաջարկում ենք գրքերի շարք, որը կոչվում է «Marshutka, khash, lavash: how to be a foreigner in Armenia»: Շարքը բաղկացած է մի քանի հատորներից, որոնք վերնագրված են ըստ «գրքերի» ազգությունների: Ընթերցանության հիմնական լեզուն անգլերենն է:
Այս միջոցառմամբ մենք մեկնարկում ենք մեր «Կենդանի գրադարան» (Human Library) երկարաժամկետ ծրագիրը: Հունվարից սկսած ամիսը երկու անգամ ”Espases’’ Youth Training Center-ում ունենալու ենք նման ընթերցանություններ: Գրքերի ցանկը ընթացքում փոխվելու է:
Ծրագրի նպատակն է երկխոսության հարթակ ստեղծել այստեղ ապրող թե տեղացի, թե օտարերկրացի երիտասարդների համար: Հանդես գալով որպես «կենդանի գրքեր»՝ օտարերկրացի կամավորները կներկայացնեն իրենց անձնական փորձառությունը, տեսակետները, ինչպես նաև կտան իրենց հուզող հարցերը տեղացիներին, իսկ հայաստանցի երիտասարդներն էլ իրենց հերթին կկիսվեն իրենց մտքերով ու հարցերով։
«Կենդանի գրադարանը» եզակի ձև է մարտահրավեր նետելու հասարակության մեջ առկա կարծրատիպերին և կոտրելու դրանք միջմշակութային առողջ երկխոսության խթանման միջոցով:
Մուտքն ազատ է, եթե չեք մոռացել բարձր տրամադրությունը: :)
If you’re still wondering which book to read, we cordially invite you to read the books of our “Human Library”. Human, because our “books” are real people who are ready to share with you their stories, experience, adventures, talk about cultural differences in Armenia. What differences? Our “books” are foreigners who currently do their EVS projects & live in Armenia.
Where to read? You’re cordially invited to come to our library on 13th of December at 6 pm. Our address is Nalbandyan 29. Here you should get registered, check out the list of the books, and if the “book” is available, you’re welcome to read it.
How to read? You seat down in front of your “book” and start asking questions, embarking on a dialogue and getting to know the story of the “book”. For reading each book you have maximum 15 minutes.
What kind of books do we offer? We offer you a series of books that is called
«Marshutka, khash, lavash: how to be a foreigner in Armenia»: These series consists of couple of volumes – depends on the book’s nationality. The main language of reading is English.
With this event we’re launching our long term project – “Human Library”. Starting from January we’re going to have such kind of events twice a month. The events will be held in ”Espases’’ Youth Training Center. The books & the topics will be regularly changed.
Throughout our program we want to provide a space to locals and foreigners for getting to know each other and for integration. Human Library is an inclusive way to challenge prejudice. We believe in the power of cultural dialogue and reading, in the power of those one-on-one conversations.
There is free entry if you have got your good mood & positive vibes. :)
