Արտ - թերապիա
Ցանկանո՞ւմ եք բացահայտել Ձեր հոգեվիճակը, թաքնված հույզերը, տագնապներն ու զգացմունքները: Ուրեմն այս հանդիպումը հենց Ձեզ համար է:
Այս հանդիպման ժամանակ դուք ազատ նկարում եք, իսկ արտ-թերապևտը տեղում վերծանում է այդ նկարները:
Արտ - թերապիան թույլ է տալիս.
1. Ձերբազատվել տարբեր բարդույթներից,
2. Բեռնաթափվել կուտակված ագրեսիվությունից, վախերից և այլ բացասական հույզերից,
3. Հեշտացնել թերապիայի գործընթացը. չգիտակցված ներքին կոնֆլիկտներն ու ապրումները հաճախ ավելի հեշտ է արտահայտել տեսողական պատկերների, քան վերբալ`խոսքային հաղորդակցման միջոցով,
4. Կենտրոնացնել այցելուի ուշադրությունը նրա մտքերի և զգացողությունների վրա,
5. Ակտիվացնել այն մտքերն ու զգացմունքները, որոնք հաճախակի ճնշվում են այցելուի կողմից ,
6 .Ուղղակի հանգստանալ առօրյա լարվածությունից հանդիպել նոր մարդկանց:
Սեմինարը վարում է հոգեբան - մանկավարժ, արտ - թերապևտ Նունե Ոսկանյանը Nune Voskanyan ։
Սեմինարը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին, ժամը 19:00-ին, Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time անտիկաֆեում
Մուտքը՝ 1 000 դրամ, ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք։
