Այլ
ՊլաՏՈՆԱԿԱՆ ամանոր | PlaTONIC New Year
Միասին ամփոփելու ենք 2016-ը և դիմավորելու` 2017-ը. հագեցած, հավես, ակնկալիքները գերազանցած ու շատ հաճելի տարի էր, որը մեծ երախտիքով պետք է ճանապարհենք ու հայտարարենք 2017թ. պոզիտիվ մեկնարկը` մեր շատ սիրելի հաճախորդների ու ընկերների հետ միասին:
Ուրախանալու ենք, պարելու Alexander Plato –ի կողմից պատրաստված հատուկ playlist-ով ու հաշվի ենք առնելու նաև ձեր երաժշտական ցանկությունները:
Ամրագրումներն ըստ անձի` 3500 ՀՀ դրամ (վճարվում է կանխավ կամ մուտքին` տեղերի առկայության դեպքում), որի մեջ ներառվելու է գինու և շամպայնի հյուրասիրություն:
Ամրագրումները կարող են իրականացվել տարբեր ժամերի համար:
