Այլ
Հանդիպում-բանախոսություն ՆԱՄ-ում
Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում-բանախոսություն Զ.Գալուստ Սոլականի հետ:
Միջոցառումը կրում է «Տիգրան Մեծ» խորագիրը: Երեկոյի ընթացքում Զ.Գալուստ Սոլականը հանդես կգա պատմական դրամայի ընթերցմամբ:
«Տիգրան Մեծ» պատմական դրաման ներկայացնում է մարդու, հայրենասեր արքայի, հոր, ամուսնու, իրատես քաղաքական գործչի կերպարը:
Մուտքն ազատ է:
