Ցուցահանդես
Ցուցահանդես ՆԱՄ-ում
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «ԱրմԱփ» արշավական ակումբ ՀԿ-ի լուսանկարների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Չբացահայտված Հայաստան» խորագիրը:
Միջոցառման ընթացքում «ԱրմԱփ» արշավական ակումբը կներկայացնի իր ծավալած գործունեությունը՝ ցուցադրելով Հայաստանի չբացահայտված, գեղեցիկ և առեղծվածային վայրերի ու հուշարձանների մասին պատմող ֆոտոշարքը:
Մուտքն ազատ է:
