Պար
Պարային ներկայացում ՆԱՄ-ում
Հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Սուրբ Ծնունդը փոքրիկ հրեշտակների հետ» խորագիրը կրող պարային ներկայացումը:
Միջոցառման ընթացքում «Հրեշտակներ» համույթը հանդես կգա պարային համարներով:
«Էնջելս» (“Angels”) պարային ստուդիան ստեղծվել է 2015 թվականին Արինա և Էլինա Հակոբյանների նախաձեռնությամբ և գործում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում:
Մուտքն ազատ է:
