Հայկականը նորաձև է - Fashion Show & Christmas Party
Դեկտեմբերի 23-ին ժամը 19:00-ին`Ծաղկաձորի Royale Entertainment Center-ը և Ծաղկաձորի Marriott հյուրանոցը միմյանց կապող նախասրահում տեղի կունենա ArmMod Fashion նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը` ,,Հայկականը Նորաձև է,, կարգախոսով:
Շուտով տոներն են և շատ ճիշտ ժամանակն էր ևս մեկ անգամ հիշեցնել և կոչ անել գնումներ կատարելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ: Սպասվում է հիասքանչ Fashion Show քաղաքի լավագույն մոդելների մասնակցությամբ, խաղարկություն Ծաղկաձորի Marriott հյուրանոցի կողմից, գեղեցիկ կատարում երեկոյի հատուկ հյուր` միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի երգահան Լիլիթ Յանի կողմից և իհարկե խելահեղ նախատոնական AFTERPARTY ROYAL CLUB-ում լավագույն DJ-ների մասնակցությամբ, որտեղ հյուրերին սպասվում են հետաքրքրիր անակնկալներ և խաղարկություններ (շահումները կտրամադրվեն Ծաղկաձորի FAMOUS KALYAN LOUNGE-ի և Ծաղկաձորի Marriott հյուրանոցի կողմից)....
Մի խոսքով սպասվում է թեժ երեկո.
Ի դեպ այդ օրվա համար Ծաղկաձորի Marriott հյուրանոցում գործելու է հատուկ գին և ցանկացողները կարող են օգտվել և միջոցառումից հետո weekend-ն անցկացնել Ծաղկաձորում:
Ուշադրություն` մուտքը միայն հրավիրատոմսերով է , սակայն հաշվի առնելով, որ շատերն են ցանկանում ներկա գտնվել, վաճառվելու են խիստ սահմանափակ քանակությամբ տոմսեր:
