Կինոդիտում․ Արձակուրդը / Movie Screening. The Holiday
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ, պարզապես կինոխելագարներ:
Այս չորեքշաբթի՝ դեկտեմբերի 21-ին` ժամը 19։30-ին, հավաքվում ենք ԷՕՆում միասին դիտելու «Արձակուրդը» ամանորյա ֆիլմը։
Այրիս Սիմփկինսը, ով լոնդոնյան Daily Telegraph-ում հարսանյաց թեմաներով հոդվածներ է տպագրում, ապրում է անգլիական ձնառատ պրովինցիաներից մեկում: Նրանից շատ հեռու՝ արևոտ Կալիֆոռնիայում, ապրում է Ամանդա Վուդսը, ով գովազդային գործակալություն ունի: Նրանց երկուսի բախտն էլ տղամարդկանց հարցում չի բերում: Իրար գտնելով համացանցում`տոնական օրերին բնակարանների փոխանակման կայքում, Այրիսն ու Ամանդան մինչ Սուրբ ծննդյան տոները որոշում են մոռանալ իրենց խնդիրների մասին և երկու շաբաթով փոխանակվել բնակարաններով: Այս որոշումը երկուսի համար էլ դառնում է նոր կյանքի սկիզբ...
Գլխավոր դերերում՝ Քեյթ Ուինսլեթ, Քեմերոն Դիաս, Ջուդ Լոու, Ջեք Բլեք:
Տևողություն՝ 138 րոպե:
Լեզու՝ անգլերեն` ռուսերեն ենթագրերով կամ ռուսերեն` անգլերեն ենթագրերով:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք և փոփ-քորն):
