Վիքիպեդիայի 16-րդ տարեդարձ
Հունվարի 15-ին Վիքիպեդիան դառնում է 16 տարեկան։ Միացի՛ր տարեդարձի տոնակատարությանը Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում։
Ամեն տարի հունվարի 15-ին նշվում է Վիքիպեդիայի ծննդյան օրը, քանի որ 2001 թվականի հենց այդ օրը Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը ստեղծեցին Վիքիպեդիան։ Վիքիպեդիան տեղեկատվության ստացման ամենահայտնի աղբյուրներից մեկն է, ամենաընդարձակ, ազատ, առցանց հանրագիտարանը։
Վիքիմեդիա Հայաստանը, լինելով Վիքիմեդիա Հիմնադրամի միակ մասնաճյուղը Հայաստանում և տարածաշրջանում, ամեն տարի իր գրասենյակում տոնում է Վիքիպեդիայի ծննդյան օրը։ Այս տարի ևս դուք կարող եք միանալ մեզ և տոնել Վիքիպեդիայի ծննդյան օրը։
Ծննդյան օրվա միջոցառմանը տեղի են ունենալու նաև Վիքիմեդիա Հայաստանի կազմակերպած տարբեր մրցույթների արդյունքների ամփոփումը, մրցանակաբաշխությունը, ինչպես նաև բազմաթիվ այլ անակնկալներ։
Գրանցման վերջնաժամկետը հունվարի 10-ն է։
Սիրով կսպասենք ձեզ։
Վիքիմեդիա Հայաստան
