Հեքիաթ
Օլօլօ Մանկական Թատրոն․ «Մարդուկ-Ջարդուկը»
Դեկտեմբերի 24-ին՝ այս տարի վերջին անգամ, Օլօլօ շարժական տիկնիկային թատրոնը կներկայացնի Ամադեյ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը» ինտերակտիվ հեքիաթ-ներկայացումը: Ներկայացման ընթացքում միասին կզարդարենք փոքրիկ Մարիի տունը, կօգնենք Մարդուկ-ջարդուկին հաղթել բազմագլուխ մկանը, միասին կիմանանք, թե ինչպես գեղեցիկ արքայազնը դարձավ ջարդուկ:
Նախագիծը ինտերակտիվ է։ Բոլոր երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները:
Ներկայացումը նախատեսված է 3-7 տարեկան երեխաների համար։
Մուտքը` 2000 դրամ 1 ծնողի և 1 երեխայի համար, ևս մեկ ծնող կամ երեխա + 500 դրամ:
Մուտքի գումարը ներառում է թեյ, սուրճ, քաղցրավենիք:
