Կինո
Ֆիլմի ցուցադրություն ՆԱՄ-ում
Հունվարի 11-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Պոստ ֆակտում...Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Կոմիտաս վարդապետի երաժշտագիտական գործունեության և այն մասին, թե ինչպես նա դարձավ քաղաքական և հասարակական հակասությունների զոհ:
Միջոցառմանը ներկա կգտնվեն ֆիլմի ռեժիսոր Մովսես Գասպարյանը, պրոդյուսեր և օպերատոր Գագիկ Հարությունյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը, ովքեր կխոսեն ֆիլմի մասին՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող ուշագրավ փաստեր:
Մուտքն ազատ է:
