Այլ
ՔՎԵՍԹ. Օգնի´ր Սանտային փրկել Նոր տարին
Հեքիաթը շարունակվում է #IceTegh՝ Winter Park-ի և Quest Project Isolation-ի հետ: «Փրկել» Նոր տարին հնարավոր է ամանորյա քվեսթի միջոցով:
Ինչպես գիտեք, Սանտան և իր օգնականները Լապլանդիայից տեղափոխվել են Երևան։ Եվ ինչպես ցանկացած տեղափոխությունից հետո, այստեղ նույնպես նորաբնակները չեն կարողանում գտնել ինչ-որ իրեր։ Սանտան կորցրել է մի շատ կարևոր իր, որն անհրաժեշտ է իրեն ամանորյա հրաշքն իրագործելու համար։
Ձմեռային այգու բոլոր բնակիչները շատ զբաղված են և օգնության են կանչում հենց Ձեզ՝ այն հնարամիտներին, ովքեր կկարողանան լուծել բոլոր հանելուկները, և օգնել Սանտային փրկել Նոր տարին։ Շտապե՛ք գրանցվել ՝ թիմերի քանակը սահմանափակ է:
Հաղթող թիմը նվեր կստանա Winter Park-ի կողմից:
