Արտանիշ լեռ և թերակղզի
Կիրակի` 15.01.2017
Բարձրանում ենք Արտանիշ լեռ (2461 մ): Վերելքը սկսում ենք Շորժայի մոտակայքից` ծովի մակերևույթից 1920 մ բարձրությունից, բարձրանում ենք մոտ 540 մետր:
Արտանիշ լեռը ձմեռային լեռնագնացության համար շատ հարմար տարբերակ է, քանի որ բարձրությունը մեծ չէ, իսկ բացվող տեսարանը հիասքանչ: Լեռան գագաթը նաև այն վայրն է, որտեղից ամենագեղեցիկն է երևում Մեծ և Փոքր Սևանների միացման հատվածը:
Գագաթից բացվող տեսարանները վայելելուց և փոքր ինչ հանգստանալուց հետո կիջնենք դեպի Արտանիշ թերակղզի և կշարունակենք մեր արշավը Սևանա լճի ափով:
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան ուսապարկ (պարտադիր), մեկօրյա սնունդ, ջուր (առնվազն 1 լիտր), դեղատուփ, արևային ակնոց (պարտադիր), գլխարկ (պարտադիր), տաք հագուստ, լապտեր: Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ նախատեսված քայլքի համար:
Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)
Հանդիպման ժամը` 8:30
Մասնակցության արժեքը՝ 5500 դրամ
Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Վերջին պահին հրաժարվողը պարտավորվում է վճարել գումարն ամբողջությամբ:
