Հայկական լեռնաշխարհ
Ավարտված
27
Հունվար
Ուրբաթ
19:00
Հունվարի 27-ին ժամը 19:00 Team Time-ը հյուրընկալում է աշխարհագրագետ, Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար, Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական Ֆեդերացիայի վարչության անդամ Tigran Shahbazyan-ին։
Հանդիպման թեման է՝ «Հայկական լեռնաշխարհ»:
Հանդիպման ընթացքում խոսելու ենք Հայաստանի լեռներից, լճերից, գետերից: Կներկայացվի նաև «Մերն է» նախագծից, որի շրջանակներում իրականացնում ենք վերելքներ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր կետերը:
Սեմինարի ընթացքում կսովորենք.
- Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքը և սահմանները
- Հայաստանի լեռնաշղթաների ամենաբարձր կետերը
- Հայաստանի ջրագրական ցանցը (գետեր, լճեր, ջրվեժներ)
Ընթացքում կլինեն նաև տեսանյութեր Հայաստանի արշավներից
Մուտքի արժեքը 1000 դրամ՝ ներառյալ սուրճ, թեյ և քաղցրավենիք: