Indian Day at The Loft
Հագնել գունավոր հագուստ, առավել մոտ լինել բնությանը, բոբիկ չափչփել փողոցներն ու խոսել՝ երգելով․․․
Հունվարի 14-ին LOFT-ում հնդկական օր է։
Հայ-հնդկական բարեկամություն ՀԿ-ն և #LOFT-ը՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ, կազմակերպում են #IndianDay, որը հնարավորություն կտա զգալու յուրահատուկ մշակույթ ունեցող այս երկրի շունչը։
Օրվա ծրագիր՝
16։00-ին LOFT-ի կինոսրահում տեղի կունենա բոլլիվուդյան ֆիլմի ցուցադրություն, որի ընտրությունը պետք է կատարենք միասին` քվեարկության միջոցով։
18։30-ին՝ ֆիլմի ցուցադրությունից անմիջապես հետո, տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացման արարողությունը՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ն․Գ․ պարոն Յոգեշվար Սանգվանի մասնակցությամբ։
19։00-ին պարոն Սանգվանը LOFT-ի ԽՈՀանոցում կպատրաստի յուրահատուկ ազգային ուտեստ։
20։00-ին կդիտենք յոգայի մասին պատմող ֆիլմ, որի քնարկումը կանցկացնի նորից պարոն Սանգվանը։
16։00-ից սկսած՝ ամբողջ միջոցառման ընթացքում, մասնակիցները հնարավորություն կունենան վայելելու «Անհավանական Հնդկաստան» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, ծանոթանալու հնդկական ձեռագործ ապրանքների (տոնավաճառ), ծանոթանալ մեհենդիի արվեստին և, իհարկե, վայելել հնդկական երաժշտություն ու պարեր։
Մուտքը՝ անվճար: