Ընտանեկան դիմանկար. պատրաստում են երեխաները
ՏաՏան շարունակում է ստեղծագործ վարպետության դասերը երեխաների համար: Այս անգամ պոլիմերային կավով ենք աշխատելու և ստեղծենք փոքրիկ ընտանեկան դիմանկար:
Պոլիմերային կավը ավելի հայտնի պլաստիկն է, որը ճկվող նյութ է և հաճախ է օգտագործվում զարդերի, տիկնիկների կամ քանդակների պատրաստման համար: Քանի որ պոլիմերային կավը տարբեր գույների է լինում, հնարավորություն է տալիս հետաքրքիր գունային լուծումներ ստանալ:
Առաջիկա կիրակի՝ հունվարի 22-ին, ժամը` 15:00-ին, երեխաները հնարավորություն կունենան.
- աշխատել պոլիմերային կավով,
- պատրաստել ընտանիքի անդամների փոքրիկ գունավոր կերպարներ, որոնք, ըստ ցանկության, հնարավոր կլինի նաև կախազարդի վերածել,
- պատրաստածը տեղում թրծելուց հետո տանել տուն:
Վարպետության դասին կարող են մասնակցել 6 տարեկան և բարձր երերեխաները, ովքեր մեր մասնագետների ուղղորդմամբ կկարողանան ինքնուրույն աշխատել: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2500 դրամ է, որը ներառում է բոլոր նյութերի ու թրծելու արժեքը:
Մեր հյուրասենյակը սահմանափակ տեղեր ունի, հետևաբար նախնական գրանցումը պարտադիր է:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)