Նարեկացի երգարան
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է կյանքի կոչել ազգային նշանակություն ունեցող նոր կրթական ծրագրեր:
Միությունը սկսում է «Նարեկացի երգարան» խորագիրը կրող դասընթացների շարք, որի ընթացքում ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը` ժամը 19։00-ին, ներկաները հնարավորություն կունենան սովորել և միասին երգել հայկական երգեր՝ ժողովրդական, գուսանական, հոգևոր, կոմպոզիտորական, մանկական և այլն:
Դասընթացների շարքը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ազգային երգարանի լավագույն գոհարներին, վերականգնել միասին երգելու մշակույթը, մոռացությունից փրկել սիրված և մոռացված հայկական երգեր։
Դասընթացները կանցկացվեն «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Լուսինե Ազարյանի գլխավորությամբ։
Մուտքն ազատ է:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: