Գնդիկ Բոքոնիկը՝ handmade հեքիաթում
Ստեղծագործ հանդիպումների շարքում ՏաՏան նորից հրավիրում է փոքրերի ուշադրությունը. առաջարկում ենք միանալ Գնդիկ Բոքոնիկի handmade խաղ-հեքիաթին, որի հեղինակը հենց երեխաներն են լինելու:
Հանդիպման ընթացքում նախ մի քիչ ձեռքի աշխատանքով կզբաղվենք, որի ընթացքում կստեղծենք սիրված հեքիաթի գլխավոր հերոս Գնդիկ Բոքոնիկին, գուցե նաեւ այլ հերոսների: Որպես նյութ՝ օգտագործելու ենք մեր կողմից պատրաստված գունավոր ծեփոնը՝ պլաստիլինը՝ բացառապես բնական բաղադրիչներից: Բոքոնիկի համար շատ իրական աչուկներ ենք նախապատրաստել, որոնք ավելի կզարդարեն նրա ուրախ ու չարաճճի կերպարը:
Երբ գունավոր բոքոնիկները պատրաստ լինեն, կսկսենք կենդանի հեքիաթը. մասնակից յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա իր ստեղծած հերոսի հետ միասին պատմել հեքիաթի մի հատված, խաղացնել ու զարգացնել Բոքոնիկի արկածները, գուցե նաեւ փոփոխել հեքաիթը :): Արդյունքում երեխաները ոչ միայն կունենան սիրելի հերոսի՝ իրենց ստեղծած կերպարը, այլ նաեւ կշփվեն հասակակիցների հետ, կերեւակայեն եւ իրենց պատկերացումները «հանդիսատեսին» կներկայացնեն: Իսկ հեքիաթի ավարտից հետո բոլորն իրենց բոքոնիկներին տուն կտանեն:
Հանդիպում ենք հունվարի 29-ին՝ կիրակի, 12:00-ին: Միջոցառումը նախատեսված է 2-5 տարեկան երեխաների համար, ովքեր կարող են մասնակցել մեծահասակի հետ կամ մենակ, մեր մասնագետները փորձելու են խաղ-հեքիաթի մեջ առավելագույն ներգրավել բոլոր մասնակիցներին եւ նպաստել նրանց շփման հմտությունների զարգացմանը: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է:
#ՏաՏա #ՇաբաթԿիրակի #ԳնդիկԲոքոնիկ #ԻրականՀեքիաթ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան 2023
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Диана Арбенина и Ночные Сна...
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: