«Գրքոտ սիրո խոստովանություն». #ԻմԳաղտնիԳրքաՍԵՐ
«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ ներկայացնում են միջոցառում-ակցիա հատուկ գրքա❤️ների համար. «Սիրո խոստովանություն՝ գրքով»:
Եթե դու չգիտես՝ ինչպես խոստովանել սերդ կամ հանուն սիրո դիմել ես բազմաթիվ խենթությունների և հիմա չգիտես՝ էլ ինչ անել, մենք կօգնենք քեզ այդ հարցում:
Գնիր նվեր-գիրք ՆՐԱ համար 20% զեղչով հունվարի 30-ից մինչև փետրվարի 9-ը՝ թողնելով հատուկ գաղտնի էջանիշի մեջ նրա կոնտակտները (անուն, ազգանուն և հեռախոսահամար կամ օրինակ եթե չգիտեք հեռախոսահամարը, FB էջ)
Փետրվարի 10-ին, ժամը՝ 18:00, տեղի կունենա շատ սիրառատ միջոցառում, որի ընթացքում մենք կհրավիրենք ՆՐԱՆ «Բուկինիստ»՝ հանձնելու քո նվերը և էլի բազմաթիվ նվերներ մեր գործընկերներից:
Իսկ նա թող գուշակի քեզ և հրապարակի իր նվերները #իմգաղտնիգրքաՍԵՐ հեշթեգով, որպեսզի բոլոր գրքաՍԵՐներով հավաքվենք մի հեշթեգի տակ ;)
Մանրամասները՝ շուտով:
Ուշադրություն:
#իմգաղտնիգրքաՍԵՐ սիրո արկղերը տեղադրված են Բուկինիստ գրախանութների ցանցի հետևյալ մասնաճյուղերում՝
♥️ Մաշտոցի 20
♥️ Տաշիր Սթրիթ
♥️ Մետրոնոմ
♥️ Դալմա Գարդեն Մոլ
♥️ Երևան Մոլ
♥️ Ռոսսիա Մոլ
♥️ Երևան Տոնավաճառ
♥️ Սուրմալու