Ցանցերի հիմունքներ. տեղեկատվական հանդիպում
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսում է նոր դասընթացը «Ցանցերի հիմունքներ» թեմայով: Դասընթացը կվարի փորձառու դասախոս Վահագն Խառատյանը: Դասընթացի շրջանակում դուք կյուրացնեք LAN-ի հիմնական սկզբունքները, OSI մոդելը և իր շերտերը, լարով և անլար միջոցները, պրոտոկոլներ, ստանդարտներ և հասկացություններ, ինչպես նաև կծանոթանաք ցանցային ենթակառուցվածքին և համակարգերին: