BridgingStories
#BridgingStories Ցուցահանդես
«Պատմագիր սրճարան» կազմակերպությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, 2016 թ.-ի օգոստոսից իրականացնում է #BridgingStories ֆոտոլրագրության ծրագիրը National Geographic ամսագրի լուսանկարիչ Ջոն Սթենմայերի ղեկավարությամբ:
4 ամիս շարունակ աշխատելով Ջոն Սթենմայերի, Անուշ Բաբաջանյանի և Սեռա Աքջանի ուղղորդմամբ, #BridgingStories ծրագրի մասնակիցները վերջապես պատրաստ են իրենց լուսանկարները ներկայացնելու հանրությանը և կիսվելու իրենց փորձով:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա հունվարի 24-ին, ժամը 16:00-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (Բուզանդի 1/3): Բացման օրը ցուցասրահ կարող եք այցելել մինչև ժամը 20:00: Բացմանը ներկա կլինեն ծրագրի Հայաստանի և Թուրքիայի մասնակիցները, ինչպես նաև լուսանկարիչ Ջոն Սթենմայերը, Անուշ Բաբաջանյանը և Սեռա Աքջանը: Ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ՝ մինչև փետրվարի 7-ը:
Ծրագրի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդ լուսանկարիչներին ֆոտոլրագրության հիմունքներին ծանոթացնելը և այնուհետև ֆոտոպատմություններ կերտելը ու դրանք հանրությանը ներկայացնելը: Ծրագիրն սկսվեց 2016 թ.-ի օգոստոսի 22-29-ին Դիլիջանում անցկացված ֆոտոլրագրության ճամբարով: Ճամբարին հաջորդեց լուսանկարելու շրջանը, որի ընթացքում մասնակիցները լուսանկարել են իրենց քաղաքները, պատկերել են իրենց հետաքրքրությունների և փորձառությունների զուգահեռները և նմանությունները:
«Պատմագիր սրճարանը» կապ է պահպանել իր ընթերցողների և գործունեությանը հետևողների հետ իր կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով: Մասնակիցների լուսանկարները տեղադրվել են #BridgingStories-ի ինստագրամյան էջում, որն ունի 12000-ից ավել հետևողներ:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Փերփերի շոու ներկայացում
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Կարմիր Գլխարկի և Կանաչ Վիշա...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Երաժշտական հեքիաթ-ներկայացում (մյուզիքլ)
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։