ՏՐՆԴԵԶ-ը երեխաների համար. կրակի շոու եւ ձմեռվա հրաշքներ
Սառցե կախարդական խաղալիքներ, ծաղկե տոնական գլխազարդեր, ծիսական խարույկ ու կրակի շոու... Մոսկվայից հատուկ ՏաՏայի հրավերով ժամանող հայազգի Աստղիկի Լեշուկի մասնակցությամբ:
Ունենալով ազգային ու միջազգային տոները երեխաների համար կազմակերպելու բավական հարուստ փորձ՝ այս անգամ ՏաՏան հրավիրում է միանալու ՏՆԴԵԶ-ի բացառիկ տոնակատարության, որը երեխաները շատ երկար չեն մոռանա :)
Տոնակատարությունը նախատեսված է փետրվարի 14-ին՝ երեքշաբթի, եւ բաղկացած է երկու մասից՝ ձմեռային հրաշքների վարպետության դաս, եւ բացօթյա հատված, որը ներառելու է ծիսական խարույկ եւ կրակի շոու:
Առաջին մասում երեխաները ՏաՏայի տարածքում կմասնակցեն Աստղիկ Լեշուկի վարած վարպետության դասին, որի ընթացքում բնական ծաղկաթերթերից կպատրաստեն ծիսական գլխազարդ, նաեւ կախարդական փայտիկ ու սառցե կախազարդ, որը կոչված է իրականացնել երազանքները եւ ծիսակատարության մաս կկազմի տոնակատարության բացօթյա հատվածում: Տոնին առնչվող քաղցրավենիք ճաշակելու հնարավորություն նույնպես կունենան:
Միջոցառման երկրորդ հատվածը բացօթյա է, երբ երեխաները դուրս կգան Մանուշյան պուրակ, ավելի հայտնի՝ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ), եւ մեր միջոցառման համար առանձնացված հատվածում նախ սառցե երազանք-կախազարդերը կկախեն ծառերից, թռիչքներ կկատարեն Տրնդեզի ծիսական խարույկի վրայով եւ իհարկե կդիմավորեն օրվա ամենամեծ անակնկալը՝ Աստղիկ Լեշուկի կրակի շոուն՝ դհոլի երաժշտության ուղեկցությամբ:
Աստղիկ Լեշուկը ծնվել է Հայաստանում, բայց արդեն երկար տարիներ բնակվում է Մոսկվայում: Նա ռուսաստանյան հայտնի «Աղթամար» կրակի թատրոնի արտիստ է, կրակով աշխատում է 2005թվականից: Աստղիկը նաեւ երկու երեխաների մայր է եւ վաղուց աշխատում է երեխաների հետ, ներկայումս՝ ռուսական «Կանաչ դպրոցում»: Կրակից բացի, աստղիկը նաեւ հմտորեն իրեն է ենթարկում նաեւ կավը, ինչում մենք կկարողանանք համոզվել երեխաների եւ մայրիկների համար նախատեսված կավագործության առանձին վարպետության դասի ժամանակ, մանրամասները՝ շուտով:
ՏՐՆԴԵԶ-ի մանկական այս տոնակատարությանը մասնակցությունը վճարովի է, կարելի է միանալ ամբողջ միջոցառմանը կամ միայն բացօթյա հատվածին, իսկ մինչեւ փետրվարի 5-ը ներառյալ տոմսեր ձեռք բերելու դեպքում գործում են զեղչեր.
- ամբողջ տոնակատարության մասնակցության արժեքը մեկ երեխայի համար 5000դրամ է (մինչեւ փետրվարի 5-ը վճարելու դեպքում՝ 4000դրամ),
- միայն բացօթյա հատվածին մասնակցության արժեքը մեկ երեխայի համար 3000դրամ է (մինչեւ փետրվարի 5-ը վճարելու դեպքում՝ 2000դրամ),
- ՏաՏայի հիմնական ծրագրերի մասնակիցների համար մասնակցության արժեքը զեղչվում է նաեւ փետրվարի 5-ից հետո,
- եթե երեխան մասնակցում է ծնողի հետ, ավելանում է 1000դրամ հավելավճար:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ տոնակատարության անգամ բացօթյա հատվածը սահմանափակ քանակով մարդկանց համար է նախատեսված, իսկ մասնակցել կարող եք միայն նախապես ձեռք բերված տոմսերով:
Աստղիկ Լեշուկը Երեւանում կվարի նաեւ կավագործության վարպետության դաս, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ ասյտեղ՝ http://bit.ly/TaTa-Leshuk-17: Մասնակցության համար երեխաներին տեղափոխելու հարցում կարող է օգնել մեր գործըներ TaXa/ՏաՔսա-ն:
Լուսանկարը՝ Աստղիկ Լեշուկի
#ՏաՏա #Տրնդեզ #ԱստղիկԼեշուկ #կրակի_շոու #ձմեռվա_հրաշքներ
