Սբ. Սարգիս/ St. Sargis
Տարվա ամենաջերմ, ամենասիրառատ օրվան՝ սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին հաշված օրեր են մնացել։
Մասնակցի՛ր փետրվարի 10-ին` ժամը 16:00-ին, Մ. Սարյանի տուն-թանգարանում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) և Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած միջոցառմանը:
Միջոցառման ժամանակ հոգևորականը կներկայացնի օրվա խորհուրդը, երիտասարդները հանդես կգան երաժշտական կատարումներով, կբաժանվեն աղի բլիթներ, ինչպես նաև տեղի կունենա անականկալ սիրո խոստովանություն:
Միջոցառմանը կպարգևատրվեն նաև Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) կազմակերպած մրցույթի հաղթողները։ Մրցույթին մասնակցելու համար մինչև փետրվարի 9-ը Facebook-ում հրապարակի՛ր քո սիրո խոստովանությունը՝ օգտագործելով #LoveFYCA հաշթեգը և սիրելիիդ կոնտակտային տվյալների հետ միասին ուղարկիր այն Երիտասարդական ակումբների դաշնության էլեկտրոնային հասցեին՝ office@fyca.net։
Նախաձեռնության աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը:
