15th Anniversary Edition of the British Film Festival
The British Council in partnership with the British Embassy Yerevan and Beeline in Armenia is organising the 15th Anniversary Edition of the British Film Festival from 18 to 24 February. Ken Loach's film ''I, Daniel Black'' will open the British Film Festival on 18 February at 16.30 at Moscow Cinema.
Seven films will be screened during the festival. In Yerevan, the films will be screened at Moscow Cinema four times a day. The films will be screened at 17.00 and 19.00 in Red Hall in English and at 18.00 and 20.00 in Blue Hall with subtitles. Admission is free.
British Film Festival features the best and brightest works in the contemporary British cinematography. We are delighted to offer our audience all possible genres ranging from comedies and psychological thrillers to documentary dramas on a variety of topics: music, social problems, family relations, and, of course, love. This year the Film Festival will raise awareness about human rights.
Փետրվարի 18-ից 24-ը Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի հոբելյանական 15-րդ փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում «Ես` Դենիել Բլեյքս» ֆիլմով:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում ցուցադրվելու է յոթ բրիտանական ֆիլմ: Մայրաքաղաքում ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում`օրական չորս անգամ` 17:00-ին, 19:00-ին Կարմիր դահլիճում անգլերեն և 18:00-ին, 20:00-ին Կապույտ դահլիճում թարգմանված: Մուտքը բոլոր ֆիլմերի համար ազատ է:
Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և տպավորիչ աշխատանքները: Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սոցիալական խնդիրներ և, իհարկե, սեր: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:
