Սուրբ Սարգիսը՝ H2B բանաձևով
Հայկ Կարապետյան՝ փողային գործիքներ
Բագրատ Տերտերյան՝ բիթմեն
Ինչպես պարզվեց, լոֆթեցիներն ավանդապաշտ են ու սիրո երկու տոներից նախընտրում են մերը՝ Սուրբ Սարգիսը: Եվ ուրեմն, փետրվարի 11-ին՝ ժամը 19:00-ին, ժամադրում ենք բոլոր սիրահարներին #LOFT-ում:
Այդ օրը միասին բացահայտելու ենք H2B երաժշտական նոր բանաձևը, որը բացառիկ երաժշտական բովանդակությամբ լիովին նոր նախագիծ է։ Այն էթնիկ փողային գործիքների, բիթբոքսի, էլեկտրո բիթերի ու ձայների միքս է։ Դե դուք արդեն պատկերացրեք, թե ինչ էմոցիաներ են սպասվում մեզ:
Հայկ Կարապետյանը (փողային գործիքներ) ու Բագրատ Տերտերյանը (բիթմեն) կապահովեն մեր սիրահարների բարձր տրամադրությունը, իսկ LOFT-ում այդ օրը կլինի նաև գինու և թեմատիկ քաղցրավենիքների համեղ հյուրասիրություն:
Մուտքը՝ 2000 դրամ:
