Tarantino "The Hateful Eight". ֆիլմի դիտում
Դեռ մեկ շաբաթ առաջ #LOFT-ի #Դիտանկյուն կինոակումբի հարցման շրջանակներում, թե ո՞ր ռեժիսորի ֆիլմը կցանկանաք դիտել, ընտրվեց Քվենտին Տարանտինոն։
Եվ այսպես, փետրվարի 24-ին՝ ժամը 19։00-ին, դիտում ենք ձեր ընտրած ռեժիսորի՝ Տարանտինոյի «Անտանելի ութնյակը» ֆիլմը։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ավարտից մի քանի տարի անց: Փրկվելով սարերում ձնաբքից՝ նույն տանն են հայտնվում հանցագործները, դահիճը, կովբոյը, ինչպես նաև Հյուսիսի և Հարավի բանակների զինվորները: Այդտեղ էլ զարգանում են ֆիլմի հիմնական իրադարձությունները:
Գլխավոր դերերում հանդես են եկել Քուրթ Ռասելը, Սեմուել Լ. Ջեքսոնը, Թիմ Ռոթը և Չենինգ Տատումը:
Մուտքավճարը՝ 1000 դրամ: