Ցուցահանդես ՆԱՄ-ում
Մարտի 6-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Տիրուհի Գարաճեանի ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը կրում է «Ձեռագործ աշխատանքներ» խորագիրը:
Միջոցառմանը կներկայացվեն Տիրուհի Գարաճեանի յուրօրինակ ձեռքի աշխատանքները՝ ասեղնագործած օրհնանքների տեքստեր և սփռոցներ, էջանիշներ և քսակներ։
Մուտքն ազատ է: