Ձայնասկավառակի շնորհանդես ՆԱՄ-ում
Մարտի 7-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Լուսինե Դավությանի ձայնասկավառակի շնորհանդեսը:
Ձայնասկավառակում տեղ են գտել Լուսինե Դավությանի կատարմամբ հնչող «Կռունկ», «Լուսին», «Մերիկ», «Րուրի», «Շարանի» ստեղծագործությունները:
Լուսինե Դավությանը ծնվել է 1982 թվականին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում: Սովորել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում (ունի մագիստրոսի աստիճան):
Մուտքն ազատ է: