Բաց փորձ-քննարկում ՆԱՄում
Մարտի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանի և դաշնակահար, կոմպոզիտոր Վարդան Հարությունյանի հետ:
Երաժշտական միջոցառումը կրում է «Էլեկտրոակուստիկ իմպրովիզացիայի բաց փորձ-քննարկում» խորագիրը:
Երեկոյի ընթացքում ներկա կլինեն կոմպոզիտորներ ու ժամանակակից էքսպերիմենտալ արվեստով զբաղվող արվեստագետներ, ովքեր կփորձեն ստեղծել նոր իմպրովիզացիոն երաժշտական լեզու, ինչպես նաև ժամանակակից երաժշտության մասնագիտացմամբ կատարողական կազմ:
Հետագայում նախագծին կմիանան նաև վիզուալ արտիստներ:
Մուտքն ազատ է: