Ցուցահանդես-համերգ ՆԱՄ-ում
Իլոնա Սագիևա` վոկալ
Խաչիկ Սահակյան՝ դաշնակահար
Էդուարդ Հարությունյան՝ թմբկահար
Դավիթ Մելքոնյան` սաքսաֆոն
Մարտի 20-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջազային երգչուհի Իլոնա Սագիևայի՝ «Բարի գալուստ իմ աշխարհ» խորագիրը կրող ցուցահանդես-համերգը:
Իլոնա Սագիևան 10 տարի հանդես է եկել Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կազմում:
Այժմ աշխատում է Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում:
Մուտքն ազատ է: