«ԾիւսUP» կանանց զրույցներ Լիլիթ Պիպոյանի հետ
Սիրելիներս,
«Հոդված 3» ակումբը սիրով հրավիրում է «ԾիւսUP" կանանց զրույցերի պարբերաշարքի հաջորդ հանդիպմանը տաղանդաշատ ու շատ սիրելի երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ։
Ինչպես գրում է The New York Times պարբերականը «Նրա ձայնը ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով հախուռն է, հնչողությամբ կատարյալ է և օպերային երգի լարախաղային ծաղկունության ու մոր օրորոցային երգի ջերմության միաձուլումն է»։
Մենակատար, դաշնակահար եւ կիթառահար Լիլիթ Պիպոյանը հին հայկական ստեղծագործությունները համադրում է յուրօրինակ երաժշտությամբ, կոպիտ աշխատանքային երգերն էլեգանտ մեկնաբանում ու այդ ավանդույթներով ոգեշնչված նոր գլուխգործոցներ ստեղծագործում»։
Ընտրելով ճարտարապետի մասնագիտությունը՝ նա փորձել է համադրել գեղեցիկն ու ճշգրիտը, սակայն կյանքի զառուղիները նրան վերջիվերջո տարել են դեպի իր իրական կոչումը՝ երգը։
Լիլիթ Պիպոյանը կարծում է, որ սեփական կյանքը նախագծելու ու կոչմանը հասնելու իրական ուղին՝ սեփական անձը ճանաչելն ու ինքնաճանաչողությամբ այն կերտելն է։
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
«Залечь на дно в Ереване»
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Цена билета:5000-50000 др.