Flowers Crossing at the Loft ։)
#LOFT-ը և Կենաց ծառ / Tree of Life / Древо жизни-ն համատեղ ներկայացնում են նոր նախագիծ՝ «Կանաչ անկյուն», որը կծառայի հարթակ բոլոր բնասերների համար: Որպես առաջին քայլ ծանոթացեք «Ծաղիկների փոխանակման» նախաձեռնությանը, որի շրջանակներում յուրաքանչյուրս կարող ենք թողնել ծաղիկ/բույս և վերցնել մեկ ուրիշինը:
Մարտի 18-ին՝ ժամը 15։00-ին, նախագծի բացման ընթացքում «Կենաց Ծառ» թիմի անդամները կխոսեն և կբացատրեն տնային պայմաններում աճեցվող բույսերի խնամքի և վերատնկման կանոնները: Միջոցառման ընթացքում պատրաստված լավագույն ծաղկամանի հեղինակը կստանա անակնկալ-նվեր մեր թիմի կողմից:
Փոխանակման համար նախատեսված ծաղկամանների տակ (փակցված սեղանին կամ դարակներին) կլինեն հետաքրքիր գրվածքներ («Խնամի՛ր ինձ», «Մի՛ մոռացիր ջրել ինձ» և այլն): Բացի այդ, կլինեն կպչուն թղթեր, որոնց վրա ծաղկամանին փակցնելուց առաջ յուրաքանչյուր մասնակից կարող է գրել իր հաղորդագրությունը կամ ցանկությունները բույսի հաջորդ «տիրոջը»:
«Կանաչ անկյունում» կտեղադրվի նաև մակուլատուրայի հավաքման համար նախատեսված արկղ, որտեղ կուտակված թղթերի մի մասը կուղարկվի վերամշակման, իսկ մյուս մասը կօգտագործվի բնապահպանական թեմաներով
օրիգամիների պատրաստման դասընթացի ժամանակ:
Կլինի նաև հուշերի «կանաչ» մատյան, որտեղ հյուրերը կկիսվեն իրենց կարծիքներով և առաջարկություններով:
Մուտքավճարը՝ 1000 դրամ
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Տոմսերի արժեքը՝ 1000-3000դր.: