Ցուցահանդես / շնորհանդես «Կանայք, խաղաղություն և անվտանգություն»
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ն սիրով հրավիրում է մասնակցելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն. պատերազմի անտեսանելի կողմը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը, ինչպես նաև կանանց պատմությունների համանուն ժողովածուի շնորհանդեսին, որը տեղի կունենա ս.թ. մարտի 28-ին, ժամը 18:00-ին ՀԱՅ ԱՐՏ մշակութային կենտրոնում (Մաշտոցի 7ա):
Ցուցահանդեսը կտևի 5 օր, որի ընթացքում տեղի կունենա 2 հանդիպում-քննարկում (օրերը կհստակեցվեն ավելի ուշ) ժողովածուի վերաբերյալ, իսկ բացման և փակման արարողության ժամանակ այցելուները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած լրագրողի և լուսանկարչի օգտին, որին կգումարվի նաև ժյուրիի ձայնը. արդյունքում կընտրվեն ծրագրի հաղթողները և կարժանանան հատուկ մրցանակի «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի կողմից:
Սիրով սպասում ենք բոլորին:
Հ.Գ. Նշենք, որ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի առաջարկով 5 լրագրողներ և լուսանկարիչներ հնարավորություն ստացան մեկնելու Արցախ և պատրաստելու 5 հոդված և ֆոտոպատմություն Արցախում բնակվող, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող և դրանք հաղթահարող կանանց, հակամարտության վերաբերյալ նրանց դիրքորոշման և խաղաղության մասին նրանց պատկերացումների մասին՝ ընդգծելով կանանց դերը խաղաղաշինական գործընթացում:
Առաքումն անվճար է: Վճարումը կատարվում է առաքման ժամանակ:
Հարցերի կամ խնդիրների դեպքում զանգահարեք՝ 060 276 000:
Արկադի Դումիկյան
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Ալեկո | Սիմֆոնիկ պարեր
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000դր.: